Տոտենհեմը ցանկանում է հունվարին ձեռք բերել Դիբալային

Տոտենհեմը ցանկանում է հունվարին ձեռք բերել Դիբալային

25/08/2019 - 18:04

«Տոտենհեմը» մտադիր է հունվարին ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալային:

Calciomercato-ն Corriere dello Sport-ի հղումով հայտնում է, որ ամռանը լոնդոնցիները մոտ էին արգենտինացուն ձեռք բերելուն, սակայն չհասցրեցին իրականացնել գործրքը մինչև Անգլիայում տրանսֆերային պատուհանի փակվելը:

Հունվարին լոնդոնյան ակումբը պատրաստ է կրկին բանակցությունների մեջ մտնել «ծեր սինյորայի» հետ:

Ա սերիայի անցած մրցաշրջանում անցկացրած 30 հանդիպումներում Դիբալան խփել էր 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023