Տոտենհեմը հիանալի խաղով ջախջախեց Նյուքասլին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» Լոնդոնում մրցեց «Նյուքասլի» դեմ։
Անտոնիո Կոնտեի սաները հիասքանչ հանդիպում անցկացրին` 5:1 հաշվով տանելով կամային հաղթանսկ։
«Խցանների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Բեն Դևիսը, Մեթ Դոհերթին, Հին Մին Սոնը, Էմերսոն Ռոյալն ու Սթիվեն Բերգվեյնը, իսկ հյուրերի գոլը խփեց Ֆաբիան Շերը։
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 54 միավոր` բարձրանալով 4-րդ հորիզոնական։
«Կաչաղակները», 31 միավորով, 15-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Բեն Դևիս, Էմերսոն Ռոյալ, Հին Մին Սոն, Մեթ Դոհերթի, Նյուքասլ, Սթիվեն Բերգվեյն, Տոտենհեմ, Ֆաբիան Շեր