Տոտենհեմը Հարի Քեյնին փոխարինող է փնտրում
Ինչպես արդեն գիտեք՝ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով կենթարկի վիրահատության և շարքից դուրս է մնացել մինչև ապրիլ։
Այդ պատճառով, լոնդոնյան ակումբը սկսել է նրան փոխարինելու տարբերակներ դիտարկել։ Վերջերս տեղեկատվություն է տարածվել, որ «Միլանը» պատրաստ է վաճառել Կշիշտոֆ Պյոնտեկին, եթե շահավետ առաջարկ ստանա։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Պյոնտեկը հայտվել է «շնաձկների» ուշադրության կենտրոնում։ Լեհ հարձակվողի տրանսֆերը գնահատվում է 30 մլն եվրո։
Բացի Պյոնտեկից, «Տոտենհեմը» նշանառության տակ է վերցրել նաև «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեին։ Դեմբելեի տրանսֆերին ավելի շատ հակված է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոին։ Սակայն, ֆրանսիական ակումբը չի պատրաստվում վաճառել 23-ամյա հարձակվողին։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ։ Transfermarkt.com-ը խաղացողի տրանսֆերը գնահատում է 40 մլն եվրո։
# ԱՊԼ, Լիգա-1, Լիոն, Կշիշտոֆ-Պյոնտեկ, Հարի Քեյն, Միլան, Մուսա Դեմբելե, Տոտենհեմ, տրանսֆերներ