Տոտենհեմը խնդրել է Մաուրիսիո Պոչետինոյին կրճատել աշխատավարձի չափը
«Տոտենհեմի» սեփականատեր Դանիել Լեվին դիմել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին՝ խնդրելով նրան կրճատել աշխատավարձը։
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված համաճարակի պայմաններում անգլիական ակումբները փորձում են նվազագույնի հասցնել բոլոր ծախսերը՝ հորդորելով ֆուտբոլիստներին, մարզչիներին, ինչպես աշխատակիցներին գնալ աշխատավարձի կրճատման։ 2019 թվականի նոյեմբերին «շնաձկները» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրին արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյին, և հեռացման հիմնական պայմաններից մեկն էլ այն էր, որ լոնդոնյանա ակումբը 48-ամյա մասնագետի աշխատավարձը կվճարի այնքան, մինչև Պոչետինոն նոր աշխատանք կգտնի։
Պոչետինոյի աշխատավարձը կազմում էր գրեթե 10 մլն եվրո, և զարմանալի չէ, որ լոնդոնյան ակումը ստեղծված իրավիճակի պայմաններում փորձում է նվազեցնել նախկին մարզիչ աշխատավարձը։ Բանն այն է, որ Պոչետինոյի հետ աշխատավարձ են ստանում նաև նրա օգնականները, ինչն ավելի է բարդացնում «սպիտակների» ղեկավարության գործը։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
# Դանիել Լեվի, Մաուրիսիո-Պոչետինո, Տոտենհեմ