Տոտենհեմը երկու խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել
«Յուվենտուսի» եզրային հարձակվող Դեյան Կուլուսևսկին կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբը 18 ամսով կվարձակալի շվեդ ֆուտբոլիստին, ինչից հետո կունենա 40 մլն եվրոյի դիմաց Կուլուսևսկիին գնելու պարտադիր գնման իրավունք, եթե «խցաններն» ընթացիկ մրցաշրջանի ավարտին նվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Սպասվում է, որ եթե «Տոտենհեմը» գնի 21-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները, նրա հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։
Ռոմանոն գրում է նաև, որ «Տոտենհեմը» ևս մեկ խոշոր գործարք է ավարտին հասցրել։
Խոսքը կրիին «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից մեկի` Ռոդրիգո Բենտանկուրի մասին է։
«Շնաձկները» 19+6 մլն եվրոյի դիմաց կգնեն ուրուգվայցի ֆուտբոլիստին ու նրա հետ կկնքեն 4.5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Սպասվում է, որ երկու գործարքների մասին էլ լոնդոնյան ակումբը կհայտարարի հունվարի 31-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դեյան Կուլուսևսկի, Յուվենտուս, Ռոդրիգո Բենտանկուր, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո