Տոտենհեմը Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչում է 🎥
Քիչ առաջ ավարտվեց Անգլիայի լիգայի գավաթի 1/4 կրսաեզրափակիչ «Սթոք Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը, որտեղ Ժոզե Մոուրինիոյի սաները առանց լուրջ դժվարության հաղթեցին մրցակցին 1։3 հաշվով և կիսաեզրափակիչում կսպասեն իրենց մրցակցին։
Խաղի հաշիվը բացվեց 22-րդ րոպեին։ Գլխի հարվածով գոլի հողինակ դարձավ Գարեթ Բեյլը։ Թիմերն ընդմիջման գնացին 0։1 հաշվով։
Երկրորդ խաղակեսի սկզբին՝ 53-րդ րոպեին, տանտերերին հաջողվեց վերականգնել խաղի հավասարությունը։ Ջեյկոպ Բրաունի կտրող փոխանցումից հետո Ջորդան Թոմփսոնը գրավեց Հուգո Լյորիսի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը՝ 1։1։
Այս հաշիվը, իհարկե, չէր կարող բավարարել «Տոտենհեմի» ամբիցիաները։ Խաղի 70-րդ րոպեին հաղթանակի նժարն իր թիմի կողմը թեքեց Բեն Դևիսը ՝ 1։2։
10 րոպե անց հյուրերի հարձակվող և առաջատար Հարի Քեյնը խփեց այս խաղի վերջին գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 1։3։
Հիշեցնենք, որ բացի «Տոտենհեմ Հոտսպուրից» Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչում է նաև «Մանչեսթեր Սիթին», ով արտագնա խաղում 1։4 հաշվով հաղթել էր «Արսենալին»։
# Անգլիայի լիգայի գավաթ, Գարեթ-Բեյլ, Ժոզե Մոուրինիո, Հարի Քեյն, Սթոք Սիթի, Տոտենհեմ