Տոնալին հերոսանում է. Միլանը դժվարությամբ կոտրեց Վերոնայի դիմադրությունը🎥
Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։
«Ռոսոներիները» հանդիպման հաշիվը բացեցին բավական արագ. 9-րդ րոպեին հարձակման ձախ եզրից Ռաֆայել Լեաուի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի կիսապաշտպան Միգել Վելոզուն։
Ստեֆանո Պիոլիի թիմի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 19-րդ րոպեին Կորայ Գյունտերը հավասարեցրեց հաշիվը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսն էլ հիմնականում անցավ հավսար պայքարում, սակայն հանդիպման վերջնամասում միլանյան ակումբը կարողացավ հաղթանակ կորզել. 81-րդ րոպեին հերոսացավ Սանդրո Տոնալին։
Այսպիսով, «Միլանը» համառ պայքարում հաղթեց 2:1 հաշվով, վաստակեց 23 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Նշենք, որ Ա սերիայի առաջատարը, 26 միավորով, «Նապոլին» է, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ատալանտան» իր ակտիվում ունի 24 միավոր։
«Վերոնան» Ա սերիայի շրջանակում կրեց արդեն 5-րդ անընդմեջ պարտությումը, մնաց 5 միավորով և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Կորայ Գյունտեր, Միգել Վելոզու, Միլան, Սանդրո Տոնալի, Ստեֆանո Պիոլի, Վերոնա