Տոլդո․ «Հանուն Ինտերի բազմաթիվ այլ ակումբների եմ մերժել»
«Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ֆրանչեսկո Տոլդոն պատմել է, որ կարող էր «Ինտերից» տեղափոխվել այլ գրանդ ակումբ․
«Ես ցանկանում է մնալ «Ինտերում», այդ իսկ պատճառով էլ մերժում էի շատ առաջարկներ։ Հաղթելն այդ ակումբի հետ անհավանական զգացություն էր։ Այդ ամենը կարող եմ համեմատել փոթորկից հետո ծովափ հասնելու հետ։
Հանուն «Ինտերի» մերժել եմ բազմաթիվ ակումբների, ինչպիսիք են, օրինակ, «Բենֆիկան», «Բավարիան», «Ռեալը», «Լիվերպուլը» և այլ ակումբներ։
Ստիպված է կարիերաս ավարտել ժամանակից շուտ, սակայն ես հպարտանում եմ իմ ընտրությամբ»,- նախկին դարպասապահի խոսքերը մեջբերում է Antenna Three-ն։
# Բավարիա, բենֆիկա, Ինտեր, Լիվերպուլ, Ռեալ Մադրիդ, Ֆրանչեսկո Տոլդո