Տիպիկ անգլիական թրիլլեր Շեֆիլդում․ Շեֆիլդ Յունայթեդ 3։3 Մանչեսթեր Յունայթեդ
ԱՊԼ-ի 13-րդ տուրի նախավերջին խաղում «Շեֆիլդ Յունայթեդը» մրցում էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Խաղն անցավ դրամատիկ պայքարում և ավարտվեց 3։3 հաշվով։
Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց «Շեֆիլդի» կիսապաշտպան Ջոն Ֆլեկը։ 52-րդ րոպեին Քրիս Ուայլդերի սաները կրկնապատկեցին հաշիվը․ նույն Ջոն Ֆլեկի փոխանցումից հետո աչքի ընկավ Լիս Մուսեն։
Այնհուետև գործի անցան «Յունայթեդի» երիտասարդներն, ովքեր 72-79-րդ րոպեներին 3 անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Համապատասխանաբար աչքի ընկան Բրենդոն Վիլիամսը, Մեյսոն Գրինվուդը և Մարկուս Ռեշֆորդը։
Սակայն, խաղավարտին մոտ՝ 90+1-րդ րոպեին, Օլիվեր ՄաքԲերնին տանտերերի համար 1 միավոր փրկեց։
«Շեֆիլդ Յունայթեդը» 18 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, «Յունայթեդը» 9-րդն է՝ 17 միավորով։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Շեֆիլդ Յունայթեդ