Վերներն իրեն մեղավոր է զգում Լեմպարդի հեռացման հարցում

Վերներն իրեն մեղավոր է զգում Լեմպարդի հեռացման հարցում

01/03/2021 - 22:45

«Չելսիի» կենտրոնական հարձակվող Տիմո Վերները , ով վերջին շրջանում չէր կարողանում արդյունավետ գործել։ Գերմանացի ֆուտբոլիստը ինչ-որ պահ բոլոր մրցաշարերի շրջանակում չէր կարողանում գոլի հեղինակ դառնալ 13 հանդիպում անընդմեջ։

24-ամյա ֆուտբոլիստը խոսել է լոնդոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին՝ իրեն համարելով մեղավոր, անգլիացի մասնագետը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից․

«Այն ժամանակահատվածը, որ ես չէի կարողանում գոլի հեղինակ դառնալ, ամենավատն էր իմ ֆուտբոլային կարիերայում, քանի որ ես երբեք այդքան շատ չէի վրիպել նպաստավոր դիրքերից և չէի մնացել առանց գոլի այդքան երկար ժամանակ։ Որախ եմ, որ առանց գոլերի շրջանը վերջապես ավարտվեց, և ես կարողացա աչքի ընկնել։ Առանց դրա շատ դժվար էր։

Երբ դու դառնում ես նման բարձր կարգի ակումբի հարձակվող, ապա քեզ մեղավոր ես զգում, որ բաց ես թողնում այդքան շատ գոլային պահեր։ Մեղավոր ես զգում ակումբի, մարզչի և ինքդ քո առջև, որովհետև ես ցանկանում եմ գոլեր խփել որքան հնարավոր է հաճախ։

Եթե ես կարողանայի 4 կամ 5 գոլ հեղինակել, ապա, հավանաբար, մարզչի փոփոխություն չէր լինի, քանի որ մենք կարող էինք ևս 2-3 խաղ հաղթել, սակայն ես չեմ կարող այդքան երկար մտածել անցյալի մասին․ առջևում մեզ շատ հանդիպումներ են սպասվում։

Այո՛, անցյալն այդպիսին է եղել, և, իհարկե ես ինձ մեղավոր եմ զգում այդ հարցում, սակայն կյանքը շարունակվում է։ Մենք կարևոր հանդիպումներ ունենք առաջիկա շաբաթների ընթացքում և անհամբերությամբ սպասում ենք նոր փորձությունների, հատկապես նոր մարզչի գալուց հետո»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը Sky Sports-ի եթերում։

Ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում 24-ամյա ֆուտբոլիստը բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 35 հանդիպման, հեղինակել 10 գոլ և 9 արդյունավետ փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023