Տիգրան Բարսեղյանն առաջին խաղում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել?

Տիգրան Բարսեղյանն առաջին խաղում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել?

25/01/2020 - 20:32

Հայաստանի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի չեմպիոն «Աստանայի» կազմում մասնակցել է առաջին հանդիպմանը։ «Աստանան» ընկերական հանդիպման շրջանակում մրցել է անգլիական «Բրենֆորդի» երկրորդ թիմի դեմ՝ հաղթելով 4։2 հաշվով։

Բարսեղյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանից, սակայն ընդմիջմանը դուրս է եկել փոխարինման։ Խաղավարտին մոտ՝ 85-րդ րոպեին, հայ կիսապաշտպանն իր առաջին գնդակն է խփել «Աստանայի» կազմում, որը ստացվել է բավականին գեղեցիկ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023