Տիգրան Բարսեղյանի հիասքանչ գոլը «Սլովանի» կազմում 🎥
Սլովակիայի Nike Liga-ի 8-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում գոլառատ խաղում 3:2 հաշվով հաղթել է «Դունայսկա Ստրեդային»։
Տանտերերից 10-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը։
31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում չորրորդ գոլն է խփել։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 15 միավորով երկրորդ տեղ է բարձրացել, «Դունայսկա Ստրեդան» 14 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Nike Liga, Դունայսկայա Ստրեդա, Հայաստանի-հավաքական, Սլովակիայի առաջնություն, Սլովան, Տիգրան-Բարսեղյան