Տիգրան Բարսեղյանը երկար դադարից հետո գոլ է խփել 🎥
Տիգրան Բարսեղյանը երկար դադարից հետո գոլ է խփել 🎥
23/02/2026 - 12:49

Սլովակիայի առաջնության 21-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս գոլառատ ոչ-ոքի (2:2) է գրանցել «Ռուժոմբերոկի» հետ։

Հյուրերից ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 68-րդ րոպեին առաջ է մղել 10 ֆուտբոլիստով մնացած իր թիմին` հաշիվը դարձնելով 2:1։

32-ամյա վինգերը նախորդ անգամ դարպասի գրավմամբ աչքի էր ընկել 2025թ. սեպտեմբերի 20-ին։ Նա Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 5-րդ գոլն է խփել։

«Սլովանը» 54-րդ րոպեից` Պետեր Պոկորնիի հեռացումից հետո, խաղում 10 ֆուտբոլիստով։

Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 53 միավորով առաջին տեղում է, «Ռուժոմբերոկը»` 24 միավորով 7-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026