Տիգրան Բարսեղյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ 🎥
Սլովակիայի առաջնության 22-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 4:0 հաշվով ջախջախել է Տռնավայի «Սպարտակին»։
Տանտերերից 85-րդ մրցակցի դարպասը գրավեց Տիգրան Բարսեղյանը` հաշիվը դարձնելով 3:0։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը գոլ խփեց երկրորդ խաղում անընդմեջ։ Նայք լիգայի նախորդ տուրում էլ 32-ամյա վինգերը գրավել էր «Ռուժոմբերոկի» դարպասը։
Բարսեղյանը Սլովակիայի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում գրանցել է 6 գոլ ու 3 ասիստ։
«Սլովանը» 46 միավորով առաջին տեղում է, «Սպարտակը»` 37 միավորով 4-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml