Տիբո Կուտրուան՝ Լա լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է իսպանական Լա լիգայի պաշտոնական կայքը, «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է առաջնության հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Հունվար ամսին «արքայական» ակումբը Լա լիգայի շրջանակում անցկացրել է 3 հանդիպում՝ տանելով նույնքան հաղթանակ։ 27-ամյա դարպասապահն այդ խաղերում բաց է թողել ընդամենը 1 գնդակ։
# Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա