Տեր Շտեգենն առաջարակներ ունի այլ գրանդ ակումբներից
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։
Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, կատոլանական ակումբի ղեկավարությունն ավելի դրական է տրամադրված նոր պայմանագրի հարցում, քան դարպասապահի ներկայացուցիչները, սակայն, աղբյուրի փոխանցմամբ, երկու կողմն էլ ցանանում են երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թվականին։
Այդ իրավիճակից փորձում են օգտվել այլ գրանդ ակումբներ, որոնք ցանկանում են նոր դարպասապահ ձեռք բերել։ Խոսքը «Բավարիայի» և «Չելսիի» մասին է, որոնք առաջարկներով են հանդես եկել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 28-ամյա դարպասապահը «բլաուգրանասի» ղեկավարությունից ցանկանում է ստանալ 10 մլն եվրո աշխատավարձ, սակայն ակումբն առաջրակել է 6․3 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը ակումբի կազմում բոլոր մրցաշարարերի շրջանակում մասնակցել է 44 հանդիպման՝ 17 անգամ դարպասը պահելով անառիկ։
# Բավարիա, Բարսելոնա, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Չելսի, տրանսֆերներ