Տեր Շտեգենը նորամուտն է նշել նոր ակումբում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրի վերջին խաղում «Ժիրոնան» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Խետաֆեի» հետ։
Հյուրերը 59-րդ րոպեին բացել են հաշիվը Լուիս Վասկեսի գոլի շնորհիվ։ Կատալոնական ակումբը պարտությունից խուսափել է միայն 90+4-րդ րոպեին. աչքի է ընկել Վիտոր Ռեյսը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին»։
«Ժիրոնայի» կազմում նորամուտը նշել է օրեր առաջ «Բարսելոնայից» վարձավճարով տեղափոխված դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։ Գերմանացի դարպասապահը 1 սեյվ է կատարել։
«Ժիրոնան» 25 միավորով 10-րդ տեղում է, «Խետաֆեն»` 22 միավորով 17-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml