Տեր-Զաքարյանի ակումբը մոտ էր հրաշք գործելուն
Ֆրանսիական Լիգա 1-ի 20-րդ տուրը մեկնարկեց «Մոնպելյե»-«Մոնակո» հանդիպմամբ, որտեղ հայ մասնագետի սաները մոտ էին փոքրին հրաշք գործելուն և 3 գնդակի առավելությունը չեզոքացնելուն, սակայն տանտերերի ուժերը բավարարեցին միայն 2 գնդակ խփելուն։
Առաջին խաղակեսից հետո «Մոնակոն» արդեն 2 գնդակի առավելություն ուներ․ գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Կևին Ֆոլանդն ու Վիսամ Բեն-Յեդերը։
Երկրորդ խաղակեսի 61-րդ րոպեին նույն Բեն Յեդերն արդեն դուբլ գրանցեց իր ակտիվում՝ հստակորեն իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Չէր անցել և 10 րոպե, տանտերերը կարողացան մեկը կյուսի ետևից երկու գոլ խփել և գոլերի տարբերությունը հասցնել նվազագույնի։ 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էլի Վահին, իսկ 69-ին ՝ Էնդի Դելորը։
Չնայած որ մինչև խաղավարտ բավական ժամանակ կար խաղի հաշիվը հավասարեցնելու և ինչո՞ւ՝ ոչ, անգամ հաղթանակ կորզելու համար, այնուամենայնիվ, այս խաղում այլևս գոլեր չխփվեցին։ Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով 2։3 հաշվով, իսկ տանտերերի փոքրիկ հրաշքն անկատար մնաց։
# Էլի Վահի, Էնդի Դելոր, Լիգա-1, Կևին Ֆոլանդ, Միշել Տեր-Զաքարյան, Մոնակո, Մոնպելյե, Վիսամ Բեն-Յեդեր