Տեն Հագի աթոռը երերում է. նա կորցրել է վստահությունը Ման. Յունայթեդի հանդերձարանում
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին կարծես թե մարզչական փոփոխություն է հասունանում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն ակումբի հանդերձարանում կորցրել է մի շարք ֆուտբոլիստների վստահությունը։
Աղբյուրի փոխանցմամբ` այդ ֆուտբոլիստներն արդեն կասկածի տակ են դնում հոլանդացի մասնագետի մոտեցումներն ու ֆուտբոլային ունակությունները։
Հաղորդվում է, որ մի շարք ֆուտբոլիստներ կարծում են, որ 53-ամյա մասնագետը մարզումների ընթացքում չափից շատ է ծանրաբեռնում իրենց, իսկ ոմանք մտծաում են, որ Տեն Հագը բռնատիրական կարգեր է փորձում հաստատել։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ մրցաշրջանում Էրիկ Տեն Հագի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով «Յունայթեդից» հեռացավ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ այժմ նա կոնֆլիկտ ունի Ջեյդոն Սանչոյի և Ռաֆայել Վարանի հետ, ովքեր նույնպես մտադիր են լքել «կարմիր սատանաների» շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր Յունայթեդ, Ֆաբրիցո Ռոմանո