Տեն Հագը հույսեր չի կապում բազմաթիվ ֆուտբոլիստների հետ
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանան միանգամից 10 ֆուտբոլիստներ:
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հույսեր չի կապում դարպասապահ Դին Հենդերսոնի, պաշտպաններ Էրիկ Բայիի, Հարի Մագուայերի, Ալեքս Տելեսի, Բրենդոն Վիլիամսի, կիսապաշտպաններ Դոնի վան դե Բեկի, Սքոթ Մաքթոմինայի, Էնթոնի Էլանգայի և հարձակվողներ Անթոնի Մարսիալի ու Վութ Վեգորսի հետ:
Ամենայն հավանականությամբ, վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանան մանկունյական ակումբից:
Հավելենք, որ Դին Հենդերսոնը, Էրիկ Բային, Ալեքս Տելեսն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես են գալիս համապատասխանաբար «Նոթինգհեմ Ֆորեսթի», «Մարսելի» և «Սևիլիայի» կազմում, իսկ Վութ Վեգորսթի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարնլիին»:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Տելես, Անտոնի Մարսիալ, Բրենդոն Վիլիամս, Դին Հենդերսոն, Դոնի-վան-դե-Բեկ, Էնթոնի Էլանգա, Էրիկ Բայի, Էրիկ Տեն Հագ, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Սքոթ Մաքթոմինայ, Վաութ Վեգհորսթ, տրանսֆերներ