Տեբաս. «Պերեսն իրեն երևակայում է որպես փրկիչ»
Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը խոսել է «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին.
«Ես ու Ֆլորենտինոն տարբեր կերպ ենք մեկնաբանում պրոֆեսիոնալ ֆուտբոլի էությունը։ Պերեսը կարծում է, թե ինքն է ղեկավարը։ Մեկ անգամ նա ինձ ասաց, որ ես չեմ լսում իրեն։
«Ռեալի» համար, միգուցե, նա լավն է, սակայն, ֆուտբոլի տեսանկյունից, ընդհանուր առմամբ, բացարձակապես սխալ է։
Պերեսն իրեն երևակայում է որպես փրկիչ։ Նա այդ ամենը մեկնաբանում է կարծես ««Ռեալը» կփրկի բոլորին»»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ը։
Հատկանշական է, որ Տեբասին խնդրել են նաև մեկ բառով բնութագրել Ֆլորենտինո Պերեսին, իսկ նա պատասխանել է` «եսակենտրոն»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խավիեր Տեբաս, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես