Տաթև Հակոբյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այսօր` ապրիլի 20-ին, պայքարն ավարտեցին 76 կգ քաշային կարգի կանայք, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Տաթև Հակոբյանը։
27-ամյա մարզուհին, երկամարտի 226 կգ (104+122 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Հակոբյանը մեկական փոքր արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեց նաև համապատասխանաբար պոկում և հրում վարժություննորում։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև 16-ամյա Էմմա Պետրոսյանը, ով երկամարտի 217 կգ (96+121 կգ) արդյունքով, զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էմմա Պետրոսյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Տաթև Հակոբյան