Վրաստանի ազգային հավաքականը ժամանել է Երևան 🎥

Վրաստանի ազգային հավաքականը ժամանել է Երևան 🎥

19/03/2025 - 13:07

Վարաստանի հավաքականի մամուլի ծառայությունը սոցցանցերում տեսանյութեր է հրապարակել և հայտնել, որ ժամանել է Երևան` մասնակցելու Հայաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆհ-ի առաջին հանդիպմանը։

Նշենք, որ Երևան է ժամանել նաև «Պարի Սեն-Ժերմենի» վինգեր Խվիչա Կվարացխելիան, որը, սակայն, որակազրկված է և չի մասնակցելու առաջին հանդիպմանը։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, պատասխան խաղը` մարտի 23-ին Թբիլիսիում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023