Վրաստանը Միկաուտաձեի դուբլի շնորհիվ հաղթեց Լիտվային 🎥
Վրաստանի ազգային հավաքականը Կաունասում ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի թիմի հետ` հաղթելով 2:0 հաշվով։
Վիլի Սանյոլի գլխավորած թիմից դուբլ գրանցեց «Վիլյառեալի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։
Վրացիները հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հունիսի 1-ին` մրցելով Ռումինիայի հավաքականի դեմ։
Լիտվայի հավաքականը Մերձբալթյան երկրների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հունիսի 6-ին կհանդիպի Լատվիայի թիմին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml