Վրաստան – Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը 6 ժամում վաճառվել են 📸

Վրաստան – Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը 6 ժամում վաճառվել են 📸

27/02/2025 - 19:37

Ազգերի լիգայի B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի Վրաստան-Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են ընդամենը 6 ժամում, հայտնում է Վրաստանի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։

Տեղեկությունը հաստատում է նաև Tktge կայքը, որի միջոցով կայացել է տոմսերի վաճառքը։

Վրաստան – Հայաստան հանդիպումը կայանալու է Թիբիլսիի Բորիս Պայչաձեի անվան 55 հազար հանդիսական տեղավորող «Դինամո Արենա» ստադիոնում մարտի 23-ին։ Դա լինելու դիմակայության պատասխան խաղը, իսկ առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Հավելենք, որ Երևանում կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023