Վուլվզի դարպասապահի գոլային փոխանցումն ու Խիմենեսի հիանալի անցումը և գոլը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Վուլվերհեմպտոնը» հյուրընկավելիս 1:0 հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»։
«Գայլերի» հաղթական գնդակը 61-րդ րոպեին խփեց Ռաուլ Խիմենեսը։
Գոլային դրվագում մեքսիկացի հարձակվողին ասիստ կատարեց «Վուլվզի» դարպասապահ Ժորժե Սան, իսկ Խիմենեսն աչքի ընկավ ձեռնարկած հիանալի անհատական անցումից հետո։
Հավելենք, որ 30-ամյա հարձամվողը գրեթե 1 տարի բուժվում էր ստացած ծանր վնասվածքից։ Խիմենեսը 2020 թ. նոյեմբերի 29-ին Պրեմպիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի 10-րդ տուրի շրջանակում «Արսենալի» դեմ կայացած խաղում (2:1) Դավիդ Լուիսի դեմ բախման հետևանքով գանգոսկրի կոտրցածք էր ստացել և երկար ժամանակ ապաքինվում էր այդ վնասվածքից։
Նա պաշտոնական մրցաշարերում դաշտ վերադարձավ միայն սույն թվականի օգոստոսի 14-ին, երբ ամբողջական հանդիպման մասնակցեց Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1-ին տուրում կայացած «Լեսթերի» դեմ խաղում (0:1)։
Խիմենեսը Պրեմիեր լիգայի շրջանակում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր 2020 թ. հոկտեմբերի 25-ին։ Այդ օրը նա ԱՊԼ-ի 6-րդ տուրի շրջանակում գրավեց «Նյուքասլի» դարպասը, իսկ խաղն ավարտվեց 1:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Ժորժե Սա, Ռաուլ Խիմենես, Սաութհեմփթոն, Վուլվերհեմփթոն