Վուլվզը համաձայնության է հասել Բարսելոնայի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Վուլվերհեմպտոնը» Նելսոն Սեմեդուի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն համաձայնության են հասել։ «Գայլերը» խաղացողի դիմաց կվճարեն 38 մլն եվրո, իսկ նոր ակումբի հետ Սեմեդուն կկնքի 5 տարվա պայմանագիր։ Սպասվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ կմեկնի Անգլիա, որպեսզի բուժզննում անցնի նոր ակումբի համար։
Խոսակցություններ կան, որ «Բարսելոնան» Սեմեդուի փոխարեն կփորձի ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Սերժինիո Դեստին, սակայն հայտնի է, որ ամերիկացի ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրած պայմանագիր ունի «Բավարիայի» հետ։
Հիշեցնենք, որ Նելսոն Սեմեդուն 2017 թվականից հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ խաղադաշտ է դուրս եկել 124 ագնամ՝ դառնալով 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Նելսոն Սեմեդու, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո