Վուլվերհեմփթոնն արգելել է իր խաղացողներին սուպերմարկետ այցելել
Անգլիական «Վուլվերհեմփթոնի» մարզչական կազմն արգելել է թիմի ֆուտբոլիստներին այցելել սուպերմարկետ։
«Խոսքն այն մասին է, որ պետք է պաշտպանենք ինքներս մեզ։ Համաճարակի առաջին ալիքի ժամանակ մեր խոհարարներն արկղերով գնել էին այն ամենը ինչի կարիքն ունեին ֆուտբոլիստները։
Երբ իրավաիճակը համեմատաբար կարգավորվեց, մենք ասացինք մեր ֆուտբոլիստներին, որ արդեն կարող են իրենք հոգալ իրենց կարիքները։ Հիմա համաճարակային իրավիճակը կրկին վատացավ․ ի հայտ է եկել կորոնավիրուսի էլ ավելի վտանգավոր տեսակ։ Մենք կրկին ստիպված ենք գնումներ կատարել, որպեսզի մեր ֆուտբոլիստները և նրանց ընտանիքները սուպերմարկետ գնալու կարիք չունենան»,- ասել է «գայլերի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտու Սանտուն։
# ԱՊԼ, կորոնավիրուս, Նունու Էսպիրիտու Սանտու, Վուլվերհեմփթոն