Զիդան․ «Մի օր կտեսնենք՝ ինչ լավ է Ազարը խաղում և առանց վնասվածքի»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի վինգեր Էդեն Ազարի մարզավիճակի և հաճախակի վնասվածքների մասին։
«Մենք ցանկանում ենք տեսնել Էդենին առանց որևէ խնդիրների և վնասվածքների, սակայն նրա բախտն առայժմ չի բերում։ Նա շատ բարդ իրավիճակում է, քանի որ ցանկանում է ցույց տալ իր իրական կարողությունները և խաղալ «Ռեալի» կազմում։
Մի օր կտեսնենք՝ ինչ լավ է Ազարը խաղում և առանց վնասվածք։ Հուսով եմ, որ այդ ժամանակը կգա նրա այս վնասվածքից ապաքինվելուց հետո։ Էդենի բախտը չբերեց, սակայն պետք է պահպանել դրական տրամադրվածությունը։
Նա կվերադառնա ավելի ուժեղ, և մենք գիտենք, թե ինչի է ընդունակ Ազարը խաղադաշտում։ Նա հաստատ մեզ պետք կգա։ Էդենը դժգոհ է իրավիճակից և չի հասկանում, թի ինչու են վնասվածքները հետապնդում իրան, բայց նա անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի լավ մարզավիճակում լինի։
Վնասվածքները ֆուտբոլի անբաժանելի մասն են կազմում։ Նա պետք է հասկանա դա։ Վստահ եմ՝ մոտ ապագայում ինչ-որ բան կփոխվի։ Նա, պարզապես, ցանկանում է լավ մարզավիճակում լինել»,- 48-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը 2019 թվականի ամռանը 115 մլն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվեց «Ռեալ», սակայն մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 35 հանդիպում՝ խփելով 4 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Էդեն-Ազար, Լա լիգա, Չելսի, Ռեալ Մադրիդ