Վլահովիչը շարունակում է փայլել. Ֆիորենտինան ջախջախեց Սալերնիտանային🎥
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։
Ֆլորենցիան ներկայացնող ակումբը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին` հաղթելով 4:0 հաշվով։
«Մանուշակների» կազմից հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Դուշան Վլահովիչը, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջակոմո Բոնավենտուրան և Յուսեֆ Մալեհը։
Նշենք, որ Վլահովիչն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում խփեց արդեն իր 15-րդ գոլը և միանձնյա գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը` առաջ անցնելով «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեից, ով խփել է 13 գոլ։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Ֆիորենտինան» վաստակեց 30 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
«Սալերնիտանան» իր ակտիվում ունի ընդամենը 8 միավոր և եզրափակում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դուշան Վլահովիչ, Յուսեֆ Մալեհ, Ջակոմո Բոնավենտուրա, Սալերնիտանա, Ֆիորենտինա