Վիրցն առաջին գոլը խփեց! «Լիվերպուլը» հաղթեց հետնապահին 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 2:1 հաշվով հաղթեց առաջնության ակնհայտ հետնապահ «Վուլվերհեմփթոնին»։
Մերսիսայդյան ակումբից 41-րդ ու 42-րդ րոպեներին դարպասի գրավմամբ աչքի ընկան Ռայան Գրավենբերխն ու Ֆլորիան Վիրցը։
Վիրցը «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո խփեց առաջին գոլը։
«Վուլվզից» 51-րդ րոպեին հաշիվը կրճատեց Սանտաիգո Բուենոն։
Արնե Սլոթի գլխավորած թիմը 32 միավորով չորրորդ տեղ բարձրացավ, «գայլերն» ընդամենը 2 միավոր են վաստակել ու վերջինն են` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml