Վինիսիուսը «Ոսկե գնդակն» ստանալու դեպքում ծրագրել էր խնջույք աներ Փարիզի կենտրոնում

Վինիսիուսը «Ոսկե գնդակն» ստանալու դեպքում ծրագրել էր խնջույք աներ Փարիզի կենտրոնում

28/10/2024 - 21:54

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսն արդեն ծրագրել էր, թե ինչպես պետք է տոներ «Ոսկե գնդակն» ստանալու դեպքում։

As-ը գրում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը Մադրիդից Փարիզ չարտերային չվերթ էր պատվիրել։ Այդ չվերթով Ֆրանսիայի մայրաքաղաք պետք է մեկնեին «արքայական» ակումբի մարզչական շտաբը, տնօրենների խորհրդի և ֆուտբոլիստի ընտանիքի անդամները, «Ռեալի» ղեկավարները։ Պետք է մեկներ մոտ 50 հոգի։ Թռիչքը նախատեսված էր Իսպանիայի ժամանակով 15:00-ին, սակայն թռիչքից րոպեներ առաջ Վինիսիուսն իմացել է, որ չի արժանանալու «Ոսկե գնդակին» և չեղարկել է այն։

Relevo-ն հաստատել է, որ 24-ամյա վինգերը «Ոսկե գնդակն» ստանալու դեպքում ծրագրել էր խնջույք անել Փարիզի կենտրոնում։ Նա կենտրոնական հյուրանոցներից մեկում համարներ էր ամրագրել, ինչպես նաև ընտրել էր այն կոստյումը, որով պետք է ներկայանար հատուկ միջոցառմանը։ Այդուհանդերձ, Վինիուսը նաև այդ խնջույքն է չեղարկել։

Հիշեցնենք` ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Ռեալի» ներկայացուցիչներից ոչ ոք չի մեկնելու Փարիզ։ Ակումբում տեղյակ են, որ Վինիսիուսը չի ստանալու «Ոսկե գնդակը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023