Նախկին սկաուտ․ «Նախքան Ռեալ տեղափոխվելը նա մեզ ասում էր, որ Բարսայի երկրպագու է»
Հյուսիսային Ամերիկայում «Բարսելոնայի» սկաուտական բաժնի նախկին ղեկավար Անդրե Կյուրին պատմել է, որ «Ռեալի» ներկայիս վինգեր Վինիսիուս Ժունիորը ժամանակին կարող էր հայտնվել կատալոնական ակումբի կազմում։
«Մենք Վինիսիուսին նկատել էինք «Ռեալից» երեքուկես տարի շուտ, սակայն վերջնական արդյունքում, նրա գործակալները, ովքեր համաձայնություն ունեին «Բարսայի» հետ, դավաճանեցին մեզ։
Նրանց ընկերության հաճախորդները մենք էինք, ոչ թե «Ռեալի» ներկայացուցիչները։ Մենք հիանալի ընկերական հարաբերություններ ունեինք, սակայն վերջին պահին նրանք մեզ մեջքից հարվածեցին։
«Ռեալ» տեղափոխվելուց 15 օր առաջ Վինիսիուսն ասում էր, որ Բարսելոնայի» երկրպագու է, որ իր կուռքը Նեյմարն է, իսկ Լեո Մեսսին ավելի լավն է, քան Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ հետո երբ արդեն «Ռեալում» էր խոսում էր այն, ինչ ցանկանում էր», – նշել է Կյուրին, ում խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։
Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» շարքերը համալրել է 2018 թվականի ամռանը։ Այդ ժամանակ «արքայական» ակումբը խաղացողի դիմաց «Ֆլամենգոյին» վճարեց 45 մլն եվրո։ Մինչ այս պահը 20-ամյա վինգերը «Ռեալի» մարզաշապիկով բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 107 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Կյուրի, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, տրանսֆերներ, Ֆլամենգո