Վիճակահանության ո՞ր զամբյուղում կլինի «Նոան» ԿԼ լիգայի փուլ դուրս գալու դեպքում 📸
Վիճակագրական հեղինակավոր Football Meets Data ընկերությունը, հիմնվելով Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպումների արդյունքների վրա, կամզել է մրցաշարերի լիգայի փուլի վիճակահանության նախնական զամբյուղները։
Հայաստանի չեմպիոն «Նոան», որը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթել է Լյուբլյանայի «Օլիմպիային» (Սլովենիա), մրցաշարի լիգայի փուլ դուրս գալու դեպքում վիճակահանության ժամանակ կլինի վերջին` 6-րդ զամբյուղում։
Եթե ամեն ինչ ընթանա` ըստ ծրագրածի,Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանության զաբյուղները կունենան հետևյալ տեսքը.
Առաջին զամբյուղ – «Ֆիորենտինա» (Իտալիա), «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա), ՊԱՕԿ (Հունաստան), «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա), «Լեգիա» (Լեհաստան)։
Երկրորդ զամբյուղ – «Սպարտա Պրահա» (Չեխիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա), «Քրիսթալ Փելաս» (Անգլիա), «Լեխ» (Լեհաստան), «Ռայո Վալեկանո» (Իսպանիա), «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա)։
Երրորդ զամբյուղ – «Մայնց» (Գերմանիա), «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Ստրասբուրգ» (Ֆրանսիա), «Յագելոնիա» (Լեհաստան), «Ցելյե» (Սլովենիա), «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)։
Չորրորդ զամբյուղ – «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար), ԿուՊՍ (Ֆինլանդիա), ԱԵԿ Աթենք (Հունաստան), «Աբերդին» (Շոտլանդիա), «Վոլֆեսբերգեր» (Ավստրիա), «Դրիտա» (Կոսովո)։
Հինգերորդ զամբյուղ – «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա), «Սիգմա Օլոմոուց» (Չեխիա), «Սամսունսպոր» (Թուրքիա), «Ռակուվ» (Լեհաստան), ԱԵԿ Լառնակա (Կիպրոս), «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա)։
Վեցերորդ զամբյուղ – «Հեկեն» (Շվեդիա), «Ունիվերսիտատեա Կռայովա» (Ռումինիա), «Համրուն Սպարտանս» (Մալթա), «Նոա» (Հայաստան), «Դյոր» (Հունգարիա), «Շելբրուն» (Իռլանդիա)։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 28-ին։
Մրցաշարի լիգայի փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 29-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։
Վիճակահանության ժամանակ ակումբները մեկական մրցակից կստանան յուրաքանչյուր զամբյուղից, այդ թվում` նաև այն զամբյուղից, որում ընդգրկված են։ Ակումբները նույն երկրից առվաելագույնը երկու մրցակից կարող են ստանալ։
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախնական զամբյուղները`
Եվրոպա լիգայի հիմնական փուլի նախնական զամբյուղները`
# Եվրոպա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, Նոա