Ատալանտան շուտով կհայտարարի նոր ձեռքբերման մասին
Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոն կարիերան կշարունակի «Ատալանտայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Բերգամոն ներկայացնող ակումբի և «Շախտյորի» միջև բանակցությունները հանգիստ են ընթացել, և կողմերն արագ համաձայնության են հասել։
Ռոմանոն գրում է նաև, որ 24-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստն արդեն մեկնել է Իտալիա, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր կնքի նոր ակումբի հետ։
Գործարքից այլ մանարամասներ դեռևս հայտնի չեն, սակայն, ինչպես հաղորդում է իտալացի մեկ այլ լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, Կովալենկոյի պայմանագիրը «Շախտյորի» հետ լրանում է սույն թվականի հունիսի 30-ին, և «Ատալանտան», օգտվելով այդ հանգամանքից, ֆուտբոլիստին վճարել է 1 մլն եվրո, որպեսզի չերկարացնի այն։
Հավելենք, որ Կովալենկոն «Շախտյորի» սան է, որի հիմնական կազմում հանդես է գալիս 2015 թվականից՝ ակումբի մարզաշապիկով անցկացնելով 199 հանդիպում։
Այդ ընթացքում ֆուտբոլիստը հասցրել է դառնալ 32 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Շախտյոր, Ջանլուկա դի Մարցիո, Վիկտոր Կովալենկո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո