Վիլյառեալի պաշտպանի` 90+5-րդ րոպեին խփած զվարճալի ինքնագոլն ակումբին զրկել է հաղթանակից 🎥
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել «Վիլյառեալի» դիմադրությունը. գրանցվել է 2:2 հաշիվը։
Դիեգո Սիմեոնեի սաները միայն 90+5-րդ րոպեին են խուսափել պարտությունից։
Մադրիդյան ակումբն երկար ժամանակ պարտվում էր «դեղին սուզանավին», սակայն, երբ թվում էր, թե այդ խաղում այլևս գոլեր չեն գրանցվի, մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին «Վիլյառեալի» կենտրոնական պաշտպան Այսա Մանդին անչափ անփույթ գործեց և դարձավ զվարճալի ինքնագոլի հեղինակ։
Հատկանշական է, որ այդ դրվագում անչափ անհաշվենկատ գործեց նաև հյուրերի դարպասապահ Խերոնիմո Ռուլին, ով լքեր էր իր դիրքը ու չկարողացավ հետ մղել կամ որսալ Մանդիի գլխով կատարած հետ փոխանցումը։
Այս ոչ-ոքիից հետո «հնդկացիները» վաստակեցին 7 միավոր և միացան առաջատարների խմբին` «Ռեալ Մադրիդին», «Սևիլիային», «Վալենսիային», «Բարսելոնային» և «Մալյորկային». «Ատլետիկոն» լրացուցիչ ցուցանիշներով 5-րդն է։
«Վիլյառեալը» Լա լիգայի մեկնարկային 3 խաղերում էլ ոչ-ոքի արդյունք է գրանցել և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այսա Մանդի, Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Խերոնիմո Ռուլի, Վիլյառեալ