Վիլիամս եղբայրները փայլեցին. Ատլետիկը ջախջախեց Ալմերիային🎥
Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Ատլետիկը» Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում մրցեց «Ալմերիայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում բասկյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձան Ինիակի և Նիկո Վիլիամս եղբայրները, ովքեր իրենց անվան դիամց գրանցեցին գոլ և գոլային փոխանցում։
Հատկանշական է, որ եղբայրները գոլային փոխանցում կատարեցին միմյանց։
Էռնեստո Վալվերդեի թիմի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Օյան Սանսեթն ու Միկել Վեսգան։
«Ատլետիկը» Լա լիգայի շրջանակում տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը, ինչից հետո վաստակեց 16 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։
«Ալմերիան», 4 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալմերիա, Ատլետիկ Բիլբաո, Էռնեստո-Վալվերդե, Ինյակի Վիլիամս, Լա-լիգա, Միկել Վեսգա, Նիկո Վիլիամս, Օյան Սանսեթ