Վիլի Սանյոլ. «Հայաստանի դեմ բավական բարդ հանդիպում է սպասվում»

Վիլի Սանյոլ. «Հայաստանի դեմ բավական բարդ հանդիպում է սպասվում»

19/03/2025 - 18:42

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը կայացած մամուլի ասուլիսում խոսել է Հայաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպման մասին.

«Նախկինում միշտ ֆուտբոլիստներ ունեցել ենք ներքին առաջնությունից։ Նրանք նույնիսկ Եվրոյին են մասնակցել։ Ինձ համար դա մեծ խնդիր չէ, որ այժմ առաջնությունից ներկայացուցիչ չոչնենք կազմում։

Կարծում եմ` Հայաստանի դեմ բավական բարդ հանդիպում է սպասվում, քանի որ սա դերբի է։ Ֆուտբոլիստները պատրաստ կլինեն անել ամեն ինչ` խաղում լավ արդյունքի հասնելու համար։

Ջոն վան’տ Սխիպի աշխատանքին ծանոթ եմ Հունաստանի հավաքականից և Ամստերդամի «Այաքսից»։ Կարծում եմ` սա լավ նորություն է հայկական ֆուտբոլի համար, որ նա է  գլխավորել ձեր հավաքականը։ Հայաստանի հավաքականը վերջին 15 տարիներին շատ լավ արդյունքներ է գրանցել։ Իհարկե, այժմ այնքան էլ լավ ժամանակներ չեն, բայց ձեր երկրում շարունակում են նախկինի պես ֆուտբոլին վերաբերվել կրքոտությամբ։ Մենք լավ հարևաններ ենք, բայց խաղում դա դեր չի ունենալու և պետք է շատ թեժ պայքար լինի խաղադաշտում»,- նշել է ֆրանսիացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Հայաստան – Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023