Վիդալ. «Ինչպե՞ս է այդ ապուշ Մխիթարյանը խաղում Ալեքսիս Սանչեսի փոխարեն»
«Ինտերի» նախկին կիսապաշտպան Արթուրո Վիդալը կարծում է, որ «ներաձուրիների» մեկնարկային կազմում պետք է հանդես գա ոչ թե Հենրիխ Մխիթարյանը, այլ իր հայրենակից Ալեքսիս Սանչեսը.
«Ալեքսիսը պետք է հեռանա «Ինտերից»։ Նա պետք է տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ հաճույք կստանա խաղից։ Ինչպե՞ս է այդ ապուշ Մխիթարյանը խաղում Ալեքսիս Սանչեսի փոխարեն։ Ես ցանկանում եմ ինքնասպան լինել, երբ մտածում եմ դրա մասին։
Ինձ զայրացնում է, որ Ալեքսիսը միայն 81-րդ րոպեին է դաշտ դուրս գալիս։ Ես կնախընտրեի նրան տեսնել «Ռիվեր Փլեյթի», այլ ոչ թե «Ինտերի» կազմում։ Ալեքսիսի խաղընկերները նրանից լավը չեն, սակայն Սիմոնե Ինձզագին, պարզապես, դա չի նկատում»,- չիլիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հավելենք, որ Արթուրո Վիդալն «Ինտերի» կազմում հանդես է եկել 2020-22 թթ.` անցկացրած 71 խաղում դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Ալեքսիս Սանչեսին, ապա 35-ամյա հարձակվողը 2023 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում վերադարձավ «Ինտեր», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում` խփելով 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս-Սանչես, Արթուրո-Վիդալ, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Սիմոնե Ինձզագի