Վերջին 5 տարիներին Մեսսին լավագույնն է այդ ցուցանիշով

Վերջին 5 տարիներին Մեսսին լավագույնն է այդ ցուցանիշով

02/03/2020 - 20:24

CIES Football Observatory հետազոտական ընկերությունը հրապարակել է թոփ 5 առաջնություններում հանդես եկող այն խաղացողների անունները, որոնք իրենց թիմակիցների համար ստեղծել են ամենաշատ իրական գոլային պահերը։

Իրական գոլային պահերի չափանիշ CIES Football Observatory  հետազոտական ընկերությունը համարում է թիմակիցներին մեն-մենակ դուրս բերելը և մոտ տարածությունից հարված կատարելը։ Վերջին 5 տարիներին այս ցուցանիշով լավագույնը «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին է, ով իր թիմակիցների համար ստեղծել է 158 գոլային պահ։ Երկրորդը ՊՍԺ-ի եզրային կիսապաշտպան Անխել դի Մարիան է (109), իսկ երրորդը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, ով ստեղծել է 94 գոլային պահ։ Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը և «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, ովքեր իրենց թիմակիցների համար համապատասխանաբար ստեղծել են 86 և 84 գոլային պահ։ Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշենք, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկում զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը․ պորտուգալացու հաշվին վերջին 5 տարում գրանցվել է 46 ստեղծած իրական գոլային պահ։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023