Վեսթ Հեմը ցանկանում է գնման իրավունքով վարձակալել Իգուաինին

Վեսթ Հեմը ցանկանում է գնման իրավունքով վարձակալել Իգուաինին

11/07/2019 - 13:28

«Վեսթ Հեմը» հետաքրքրվում է «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինով:

Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, անգլիական ակումբը մտադիր է վարձակալել թուրինյան ակումբի հարձակվողին գնման իրավունքով, քանի որ անգլիացիներն այդպես էլ չկարողացան «Սելտայի» հետ համաձայնության գալ Մաքսի Գոմեսի տրանսֆերի հարցում: «Յուվենտուսը» Իգուաինի համար պահանջում է 40 մլն եվրո:

Ավելի վաղ լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «Վեսթ Հեմը» ձեռք է բերել «Այնտրախտի» հարձակվող Սեբաստիան Ալլեին:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023