Վեսթ Հեմը հետաձգված խաղում հաղթեց Նորվիչին` ներխուժելով լավագույն քառյակ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 18-րդ տուրից հետաձգված «Վեսթ Հեմ» – «Նորվիչ» հանդիպումը։
Հանդիպման մեծ մասում Դևիդ Մոյեսի սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «մրճահարները» հաղթեցին 2:0 հաշվով. դուբլի հեղինակ դարձավ Ջարեդ Բոուենը։
Նշենք, որ անգլիացի կիսապաշտպանն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 խաղում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 37 միավոր, շրջանցեց «Արսենալին» և բարձրացավ 4-րդ հորիզոնական։
«Նորվիչը» ունի 10 միավոր և եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դևիդ Մոյես, Նորվիչ, Ջարեդ Բոուեն, Վեսթ Հեմ