Վեյնալդումը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, հոլանդացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են 4 ակումբներ` «Ատլետիկո Մադրիդը», «Աստոն Վիլլան», «Նյուքասլն» ու «Վեսթ Հեմը»։
Նշվում է, որ 31-ամյա կիսապաշտպանի համար մղվող պայքարում ֆավորիտն «Ատլետիկոն» է, քանի որ հենց ինքը` Վեյնալդումը ցանկանում է հանդես գալ ավելի անվանի ակումբի կազմում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդացի ֆուտբոլիստը դժգոհ է ՊՍԺ-ում իր կարգավիճակից, քանի որ չի ստանում բավարար խաղաժամանակ։
Հիշեցնենք, որ Ժորժինիո Վեյնալդումը փարիզյան ակումբի շարքերն ազատ գործակալի կարգավիճակով համալրել է 2021 թ. հուլիսին և մինչ այս պահը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում անցկացրել է 28 հանդիպում` դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Ատլետիկո Մադրիդ, Ժորժինիո Վեյնալդում, Նյուքասլ, ՊՍԺ, Վեսթ Հեմ, տրանսֆերներ