Վարպետություն! Բանեգայի գեղեցիկ գոլը տուգանայինի իրացումից հետո?
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Սևիլիան» Բիլբաոյում հյուրընկալվելիս մրցում է «Ատլետիլի» դեմ։
Հանդիպման 70-րդ րոպեին անդալուսական ակումբը հարձակման աջ եզրում վաստակեց տուգանային հարվածի իրավունք։ Գնդկաին մոտեցավ Էվեր Բանեգան, ում հարվածից հետո դարպասապահը չուներ որևէ հնարավորություն. գնդակն ընթացավ դեպի մոտակա վերին անկյունը։ Այդ գոլից հետո հաշիվ դարձավ 1:1։
90-րդ րոպեի դրությամբ Խուլիեն Լոպետեգիի սաները հաղթում են 1:2 հաշվով։
# Ատլետիկ Բիլբաո, Էվեր Բանեգա, Լա-լիգա, Սևիլիա