Վարդան Բիչախչյանը բացառել է, որ կգլավորի Հայաստանի ազգային հավաքականը
«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Հայաստանի Բարձրագույն առաջնության 12-րդ տուրում «Երևանի» նկատմամբ տարած 3։1 հաշվով հաղթանակից հետո, պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև Հայաստանի հավաքականը գլխավորելու հնարավորություններին։
«Բացառում եմ: Նման հավանականություն չկա: Այս պահին դա գրեթե անհնարին է: Հիմա իմ բոլոր մտքերը կապված են «Շիրակի» հետ: Այդ տարբերակը ոչ էլ դիտարկում եմ: Չկա նման բան»,- ասել է Վարդան Բիչախչյանը:
# Հայաստանի-հավաքական, Շիրակ, Վարդան Բիչախչյան