Աղբյուր․ «Հարոյանը մոտ է Լա լիգան ներկայացնող ակումբ տեղափոխվելուն»
Ինչպես տեղեկացնում է ղազախ լրագրող Այդին Կոժախմետը, «Աստանայի» և Հայաստանի հավաքականի կենտրոնակական պաշտպան Վարազդատ Հարոյանը մատ է Լա լիգան ներկայացնող «Կադիս» տեղափոխվելուն։
«Հայաստանի հավաքականի փոխավագը սույն թվականի փետրվարին տեղափոխվեց մայրաքաղաքային ակումբ՝ դառնալով նախամրցաշրջանային հատվածի լավագույն տրանսֆերներից մեկը։ Նա միագամից տեղ գտավ ակումբի մեկնարկային կազմում և Ժարկո Տոմաշևիչի հետ դարձավ Պրեմիեր լիգայի ամենահուսալի պաշտպաններից մեկը:
Մեկ բառով՝ Հարոյանը հիանալի ֆուտբոլիստ է։ Եվ նրա խաղը թե՛ ակումբի, թե՛ հավաքականի կազմում չէր կարող վրիպել եվրոպական ակումբների կողմից։ Նրա կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակը «Կադիսն» է՝ Լա լիգայի 12-րդ ակումբը։
Նման առաջարկներից չեն հրաժարվում, այդ պատճառով էլ «Աստանային» դժվար թե հաջողվի պահել իր պաշտպանին։ Ակումբն արդեն Վաթոյին փոխարինող է փնտրում»,- գրել է Կոժախմետն իր Telegram-ի ալիքում։
Հիշեցնենք, որ Հարոյանը «Աստանայի» շարքերը համալրել է սույն թվականի փետրվարին, որի կազմում արդեն անցկացրել է 10 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստանա, Լա-լիգա, Կադիս, Վարազդատ Հարոյան