Վան’տ Սխիպ. «Բոլորը հասկանում են, որ պետք է շտկենք իրավիճակը»

Վան’տ Սխիպ. «Բոլորը հասկանում են, որ պետք է շտկենք իրավիճակը»

08/06/2025 - 20:33

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Չեռնոգորիայի դեմ կայանալիք ընկերական խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին.

«Տղաները հիասթափված են պարտությունից։ Ես նույնպես։ Բոլորը հասկանում են, որ պետք է շտկենք իրավիճակը։

Կայացած խաղերից հետո իմ գլխում այնքան էլ շատ բան չի փոխվել։ Ես մարզել եմ թիմեր, որոնք միջին ու նույնիսկ ավելի ցածր կարգ են ունեցել։ Մարզել եմ նաև ավելի բարձրակարգ թիմեր, և ժամանակ է հարկավոր` հարմարվելու համար։ Մրցակցից կախված` պետք է փորձել ավելի բարձր մակարդակի հասնել։

Բոլոր ֆուտբոլիստներին էլ հետևում ենք։ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի հետ նույնպես բարդ էր կապվել։ Չէինք դիտարկում այս հավաքին հրավիրել նրան, բայց նույնպես նա մեր ուշադրության կենտրոնում է։ Խորեն Բայրամյանը փորձառու ֆուտբոլիստ է։ Կարող են իրավիճակներ լինեն, որ նա մեզ կօգնի կիսապաշտպանությունում, բայց այս հավաքի համար չէինք նախատեսել հրավիրել նրան։

Առայժմ մեկ վերականգնողական մարզում ենք անցկացրել, ու պետք է ուսումնասիրենք ֆուտբոլիստների վիճակը։ Այսօր նախաղաղային մարզում կանցկացնենք, ու բուժանձնակազմի հետ կդիտարկենք, թե որ ֆուտբոլիստներն են պատրաստ դաշտ դուրս գալ։

Թարմություն ապահովելու համար չենք կարող բոլոր 11 խաղացողներին փոխել, բայց դա նաև ֆուտբոլիստների առանձին պատասխանատվությունն է։ Պետք է փորձենք հնարավորինս լինել թարմ ու շատ տիրենք գնդակին։

Պայմանագիր ունեմ մինչև աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը։ Եթե հաջողվի նվաճել ուղեգիր, կքննարկենք ապագաս։ Չեմ մտածում հրաժարականի մասին։ Այժմ կենտրոնացած եմ գործընթացի վրա»։

Չեռնոգորիա – Հայաստան հանդիպումը կկայանա Նիկշիչի «Քաղաքային» ստադիոնում հունիսի 9-ին` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ` տեսանյութում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023