Վանդա Նարան կարող է խոչընդոտել Իկարդիի տրանսֆերը դեպի ՊՍԺ
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը ծրագրում է գնել Մաուրո Իկարդիի ամբողջական տրանսֆերը, որի իրավունքները պատկանում են «Ինտերին»։
26-ամյա արգենտինացու խաղը տպավորել է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, ինչպես նաև սպորտային տնօրեն Լեոնարդոյին։ ՊՍԺ-ն պատրաստ է խաղացողի համար վճարել 70 մլն եվրո։
Սակայն, ֆուտբոլիստի կինը՝ Վանդա Նարան, ով նաև նրա գործակալն է, հույս ունի, ամուսնու խաղը կրկին կհայտնվի «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում և ներկա պահին չի ցանկանում համաձայնության հասնել ֆրանսիական ակումբի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի կենտրոնական հարձակվողը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ։
# Մաուրո-Իկարդի, Յուվենտուս, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Վանդա Նարա