Վահան Բիչախչյանն ապագայի հարցում կարևոր որոշում է կայցրել
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն, ամենայն հավանականությամբ, հեռանալու է լեհական «Պոգոնից»։
Goal.pl-ի հաղորդմամբ` 25-ամյա ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել պայմանագիրը Շեցինը ներկայացնող ակումբի հետ և հեռանալ ազատ գործակալի կարգավիճակում։ Կողմերի գործող համաձայնագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ Բիչախչյանը «Պոգոն» է տեղափոխվել 2022 թ. հունվարին, 112 խաղում խփել 18 գոլ, կատարել 12 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան, տրանսֆերներ