Վահան Բիչախչյանի հիասքանչ գոլային փոխանցումը Պոգոնի կազմում 🎥
Լեհական Էկստրակլասայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության առաջատար «Յագելոնիայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը 15-րդ րոպեին հիասքանչ գոլային փոխանցում կատարեց Կամիլ Գրոսիցկիին։ Վերջինս դիպում հարվածով բացեց հաշիվը։
Բիչախչյանն Էկստրակլասայի ընթացիկ առաջնությունում 29 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
«Պոգոնը» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը։ «Յագելոնիան», 56 միավորով, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Կամիլ Գրոսիցկի, Հայաստանի-հավաքական, Յագելոնիա, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան